Առանցքային կարևորության հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում․ Տիգրան Ավինյան

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր առանցքային կարևորության հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արտուրո Հերերայի և Դանիել Բոյսի հետ կայացած հանդիպման ընթացքում խոսեցինք շինթույլտվությունների թվայնացման և պարզեցման գործընթացի մասին։

Հանդիպումը մեծ կարևորություն ունեցավ շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի համաշխարհային փորձը ուսումնասիրելու և իրագործման համար աջակցություն ստանալու հարցում։

Քննարկման ընթացքում պայմանավորվեցինք նաև շուտով հյուրընկալել Արտուրո Հերերային Երևանում»։