Որո՞նք են Փաշինյանի խաղաղության պարամետրերը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է լրագրող Նարինե Կիրակոսյանը։

Փաշինյանը մամուլի ներկայացուցիչ լինելով՝ վերջնականապես մամուլը ամլացրեց և այսօրվա դրությամբ միայն իր թերթն է բարգավաճում։ Անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատությանը՝ նման կարծիք հայտնեց լրագրողը։ Ըստ նրա՝ միայն հիմա է հասկանալի, թե ինպիսի ազատ ու արտոնյալ կարգավիճակ է ունեցել մամուլը նախկին իշխանությունների ժամանակ, երբ հնարավոր էր ազատորեն ու առանց հետապնդվելու անդրադառնալ երկրում առկա խնդիրներին, բարձրաձայնել դրանց մասին, քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունը, աշխատել ի շահ հանրության։ «Երբ մենք սովորում էինք լրագրության արվեստը, ինչպես պետք է նյութ գրել, Փաշինյանը կեղծ լուրեր էր տալիս, մանիպուլացնում մարդկանց։ Նա ոչ մի ոլորտից խորքային գիտելիքներ չունի և հանրության համար օգտակար ոչինչ չի արել։ Նույն խաբեությամբ էլ եկավ իշխանության և կազմաքանդում է ամեն ինչ»։

Նարիե Կիրակոսյանը պատմեց Սյունիք իր վերջին այցելության մասին՝ նշելով, որ իր աչքով տեսավ՝ Շիկահողի արգելոցը ծառահատվել է, որպես այդպիսին այլևս գոյություն չունի և այդ տարածքում տեղակայվել են ադրբեջանական զինվորները։ Ադրբեջանցիները Սունիքում այնքան են առաջացել ՀՀ ինքնիշխան տարածք, որ բնակավայրերը թշնամու համար տեսանելի հեռավորության վրա են։ Նույնը նաև Կապանի օդանավակայանն է։

Դատելով նրանից, որ Հայաստանի սահմանային տարածքներում մի շարք գյուղամիջյան ճանապարհներ չեն ասֆալտապատվում, Հայաստանի իշխանությունները միջանցք են տրամադրելու թշնամուն։

Չնայած դրան, Սյունիքի որոշ բնակավայրերում կան մարդիկ, որոնք հավատում են Փաշինյանի ապագային, ողջունում են նրա քաղաքականությունը։ Պատճառներից մեկը իշխանական քարոզչությունն է, որ տարվում է այդ մարդկանց մեջ իրենց լրատվամիջոցներով ու այլ տեղեկատվական միջոցներով։ Նարինե Կիրակոսյանն ասաց, որ Տեղ գյուղում գյուղապետը ծեծել է այն մարդկանց, որոնք համամիտ չեն իշխանությունների հետ և դեմ են թրքացմանը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։