Լենցովը Հասանովի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ, ինչպես ենթադրվում է, բանակցությունների թեման, ի թիվս այլ հարցերի, պետք է լինի Բերձորի (Լաչին) միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի ապամոնտաժման հարցը։