Արցախ անվան իմաստը, ծագումն ու ստուգաբանությունը

ԱՐՑԱԽ երկիրը, Փոքր Սյունիք, Մեծ Հայքի տասներորդ նահանգն է։ «Արդախե», «Ուրդեխեե», «Արտախունի», «Արցավա» ձևերով հիշատակված է ուրարտական արձանագրություններում։ Երբեմն կոչվել է Փոքր Սյունիք, իսկ ավելի ուշ՝ հիշատակված է Խաչեն կամ Խաչենք անունով։ Արցախը հիշատակված է նաև Ղարաբաղ, Կարաբաղ, Կարաբագ անուններով։ Արցախն անցել է պատմության բազմաբնույթ քառուղիներով, որի հետևանքով Արցախին տրված անունները հնչյունակազմական ու բարբառային փոփոխությունների են ենթարկվել, սակայն արմատն ու գաղափարը մնացել են անփոփոխ։ Արցախին տրված բոլոր անունները բնիկ հայերեն արմատներ են.

Արցախ անվան ծագումը

Արցախ անվան պատմալեզվական զարգացումների շուրջ

Արցախ անունը կապված է արևի ու լույսի, արևածագի գաղափարաբանության և աստվածության հետ։ Արցախը Առավոտյան աստղի ծագման երկիրն է: Արցախ անունը կազմված է երեք՝ Ար-ցի-ախ արմատներից։ Ար-ը արև, ցի-ծի լույսի ծնունդ, լույսի սյուն, աղ-ախ աստվածություն իմաստն ունի, -ցի-ծի, ց>ծ հնչյունափոխությամբ։ -աղ-եղ-ախ-արմատը ղ>խ > ե>ա հնչյունափոխությամբ։

2․Ar-ci ax -Արև ծին -ախ-եղ։ցի-ծի բնիկ հայերեն արմատից են կազմված ծին, ծիր, ցեղ-ցել-ցուլ-ցող-ցերեկ բառերը։

3․Եղ-աղ- արմատները բնիկ հայերեն արմատներ են։ Կապված է Եղաս -Եղյա Հովհաննես Կարապետ Ռահահորդ լույսի Աստծո հետ։

«Եղաս-էլիոս» նշանակում է «Արեգակ» – Հր․ Աճառյան Հատոր 2, Էջ 116։

*Եղի անունը հայերենից փոխառել են եբրաները, Բիբլիայում՝ Էլոհիմ անունը եբրա Աստծո անուն է։ Հր․ Աճառյան Հատոր 2, Էջ 116։

էլ -ալ-աղ-ախ արմատից են կազմվել Ղարաբաղ, Կարապախ, Աղուանկ, Արցախ, Ալուպօննես -Ալապ-Օնես Հովաննես անունները, ինչպես նաև Ջավաղք, Ախալցխայ, Մարաղա, Կապաղակ, աղ(NaCl) և այլ անունները։

Սանսկրիտում arc-արց արմատը համպատասխանում է հայերենի հնչյունակազմությանն ու բառիմաստին․ «अर्च् arc [arc] (P. pr. ոrcati –I; fut. arciṣyոti; pf. ānոrca; aor. ārcīt) сиять, излучать- փայլել, առկայծել «Учебный санскритско-русский словарь Кочергинойե Արգիշտի- Arg-argentumե ,արծաթե, arc՛hant արծաթ․ այս բոլոր բառերը ծագում են հնախոսական areg-արեգ -փայլել արմատից / Հր. Աճառյան, էջ 318/։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ «Արցախ» անվան Արց – arg արմատն ունի փայլուն, արծաթա փայլ, սպիտակ իմաստը։ Բնիկ հայերեն հնախոսական բառ է, ծագում է arq արմատից։

-arq-հնախոսական բառից է առաջացել արգանդ՝ ծնաման բառը / Հր․Աճառյան, էջ 302/, որն էլ հենց նշում է Արցախ, Արծախ, Արցավա անունների լույսի ծնունդի իմաստը։

Արգիշտի-«Arg-argentum» ,արծաթե, arc՛hant արծաթ․այս բոլոր բառերը ծագում են հնախոսական areg-արեգ -փայլել արմատից / Հր․ Աճառյան,էջ 318/։

Arg-el g-արմատի ծագումը կապված է Հայկ Օրիոն համաստեղության Betelgeuse Բետելգեյզ (ալֆա-Օրիոն) – ալ կարմիր, պայծառ Ուսաստղ-թևի հետ, Բայթ-էլգ -արգ,Բայթ էլ գայծ- Bet e l g euse անվան <<el g- arg> ,էրգ -արգե արմատի հետ,

Արցախի կամ Արցեղի լույսի ծնունդի և աստվածության գաղափարը կապված է Հայկ «el g- arg», էրգ -արգե հայերեն արմատից են կազմված էրգիր, Արցախ, Արգիշտի, արծաթ, ցեղ-ցել- ցող-ցուլ և բազմաթիվ այլ անուններ: Սանսկրիտի «arciṣyոti» արմատն ունեն Arciax -Արծիախ, ծիածան, Ծիր կաթին, ցեղ, ցել-ցուլ-ցող-ցերեկ բառերը։ ciṣyոti-ծաթել- ցաթել՝ լուսանալ բառն է։

Ծագումով ցեղ-ցել-ցուլ բառը «ճեղքել» իմաստն ունի, լույսը ճեղքում է մութը։

-gel+ ցեղ, ցողել, ծեղ- ծիղ, ծյուղ, նույնարմատ բառեր են ունեն ազգի, աճի և օծման գաղափարը։ Ցեղ բառն ունի ազգ, տոհմ, գերդաստան իմաստը:

Այսպիսով, Արցախ անունը բնիկ հայկական անուն է, կապված է Հայկ Օրիոնի համաստեղության Betelgeuse Բետելգեյզ և Եղյա Մարգարեի անվան ճրագի ու լույսի գաղափարի հետ, կազմված է էլգ-արգ –եղ-աղ -ախ արմատից և նշանակում է Առավոտյան լույս աստղի ծագման երկիր, կրում է հայ մշակույթի ու պատմության հոգևոր գաղափարախոսությունը։

***Հովհաննես Մկրտիչ Կարապետ Եղյան- տարբեր ժամանակաշրջանների Հայկյան աստվածության կրողն ու մարմնավորողն է։ Արցախ անվան ախ-եղ արմատը կապված է Եղիայի-լույսի գաղափարի հետ։

Արց-Արգ նույն արմատից են կազմվել Արգիշտի, Արգայոս-արգոնավորդներ, արծիվ, արջ, արքա և այլ անունները։ Արցախը ցեղակից, սահմանակից կովկասյան ցեղերի համար համարվում է արծիվների ու արջերի երկիր։

Արգ, արծ արմատը սանսկրիտում ունի argha արմատը։

Ըստ P. de Lagarde BeitrՊge zur Bakctrischen Lexsicographie. Leipzig 1868.7-ի՝ արգ կամ արծը, սանսկրիտում գրվում է՝ argha։

Արգ-Արց-arg, արծ արմատից է կազմված նաև Արճեշ, Արծկե և այլ հայ պատմական անունները՝ գ-ծ-ց-ճ բաղաձայնների հնչյունափոխությամբ։

(«Հայերէն արմատական բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւանի Համալսարանի

հրատարակչութիւն, Երեւան, 1926։ Տպագիր հատոր 1, էջ 318-319)։

Արգ կամ արծ արմատից, առավոտյան ծագող արծաթափայլ, սպիտակափառ լույսի իմաստից է առաջացել արծաթ մետաղի անունը։

Աճառյանը, մեջբերելով Հյուբշմանին, նշում է, որ վերջինս իր բառարանի 477 էջում argha, արգ-բառը դնում է բուն հայերենի բառերի շարքում։

(«Հայերէն արմատական բառարանե, Հրաչեայ Աճառեան։ Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, Երեւան, 1926։ /Տպագիր հատոր 1, Էջ 302/)։ Հետևաբար, Արց-argha և ախ Արցախ անունը նշանակում է աստվածության լույսի ծնունդի երկիր, Արցեղ- ար Ցեղի երկիր։

Ծագումով ցեղ-ցել-ցուլ բառը ,ճեղքելե իմաստն ունի, լույսը ճեղքում է մութը:

ԱրԱրաԱռանշահիկ

Վաղ հայ պատմիչ Մովսես Խորենացին պատմում է Արան ազգապետի մասին, ով Սիսակի միջոցով ժառանգել է հայոց առասպելական Հայկ Նահապետի շառավիղը, ով ժառանգել է ,Ալբանիայի դաշտը՝ Աղուանքե-ը։

Սիսակի Սի-բաղադրիչը բնիկ հայկական բաղադրիչ է, ունի լույսի սյուն իմաստը Սիսակը պատմադիցական Սիսարա անունն է, Սիսիսան, Սիս, Սյունիք, Շուշի, Սիուվան-Սեւան անուններն ունեն նույն արմատը։

Ար -արմատը արևն է, արևի գաղափարախոսությունը, արևաստավածության գաղափարը, «արե արմատը կապված է Ար-Արան, Արա Գեղեցիկ անունների հետ։

Առան-Ա+Ռան ըստ-ՀԵՆՐԻԿ ՍՎԱԶՅԱՆԻ։

Առան անվան մեջ Ռահ աստվածաբանա կան անունն է, այն նույնպես կապված է Մկրտիչ Կարապետ Ռահ-ի անվան հետ։

«Կարապետ» անունը հայերենում ունի մեկից ավելի իմաստներ. Ըստ Հրաչյա Աճառյանի Հատոր 2, Էջ545 «Կարապետ» անունը նշանակում է Ռահահորդ՝ աստվածային առաջնորդ։

Մովսես Կաղանկատվացին Արանին նույնացնում է որպես Կովկասյան Ալուբանի Աղուանկի սկզբնական իշխող դինաստիայի՝ Առանշահիկների հիմնադիրը։

Այսպիսով, Արցախի բոլոր անուններն ու փաստերն ապացուցում են, որ Արցախ անունը կապված է հայ մշակույթի, պատմության, աստվածաբանության նախահայր բոլոր ժամանակների աստվածային կամուրջ Մկրտիչ Կարապետ Ռահահորդ Մկրտիչ Կարապետ Ռահ-ի անվան հետ։

Հայ պատմիչներ Բագրատ Ուլուբաբյանը և Ասատուր Մնացականյանը, Խորենացու պատմությունը Արանի և նրա սերունդների մասին մեկնաբանում են որպես Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքների՝ Ուտիքի և Արցախի միջև եղած պատմական հայկականության արտացոլում։

Արցախի հունարեն անվանումն է Orchistene, ,Օրխիստենեե

Արխաստունի. Արխ Աստծո տուն

Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնը մ.թ.ա 63 թվականին իր «Աշխարհագրություն» երկում Հայաստանի մասին խոսելիս ակնարկում է հայկական մի շրջանի մասին, որը նա անվանում է “Orchistene” «Օրխիստեն» այդ անունը Արցախ անվան հունարեն արտասանությունն է:

«Orchistene-Օրխիստենե» Arch (սանսկրիտ. अर्च् arc և ऋच् ṛc ) անվան առաջին արմատը հայերենի Արց-Արգ-Arq- արմատն է, երկրորդ արմատը Աստ -արմատն է՝ Աստված, tene-տունի՝ Արխաստունի։

Արգ-arq- Օրխ-արխ արմատները (Հր. Աճառյան, տպագիր Հատոր 1, Էջ 317) բնիկ հայերեն արմատներ են:

«Օրխիստին» անունը նույնպես ունի արեգ-areg-լույս, արծաթալույս, փայլուն, արեգակ իմաստը, ինչպես Արցախ անունը:

Arch-arc Արխ-Արց-Արգ Arch (սանսկրիտ. अर्च् arc և ऋच् rc ) սանսկրիտ բառային արմատ է (Dhatu) և նշանակում է՝ փայլել, փայլել; երգել, գովաբանել, գովաբանել; գովասանք, գովասանք, գովասանք; պատվել; զարդարել. Այս արմատի անցյալ ժամանակը Archita-ն է:

«Arch (Sanskrit अर्च् arc und ऋच् ṛc ) ist eine Sanskrit Verbal wurzel (Dhatu) und bedeutet: strahlen, glՊnzen; singen, lobsingen, besingen; preisen, anpreisen, loben; ehren; schmՖcken. Das Partizip PrՊteritum Passiv (kurz: PPP ) dieser Wurzel lautet Archita»: Այսպիսով, պատմահամեմատական լեզվաբանության եղանակներով «Arch- Arc-Arg-Arq Արխ-Արց-Արգ- Արք լեզվաբանական փաստերով հաստատեցինք Արցախ և Orchistene», «Օրխիստենե» անունների նույնականությունը, իրողություններն պատմականությունը։

Արցախը Արտաշիսյան տոհմի անուն

-Դավիդ Մարշալլ Լանգը, Дэвид Маршалл Лэнг (англ. David Marshall Lang) (1924-1991, Англия), բրիտանացի պատմաբան, թարգմանիչ, Լոնդոնի համալսարանի կովկասագի տության պրոֆեսոր, Արցախ անունը կապում է Մեծ Հայքում տիրող Արտաշեսյանների կամ Արտաքսիդներ դինաստիայի անվան հետ: Artaxiad dynasty or Ardaxiad dynasty (Artashesian dynasty տոհմի հիմնադիր Հայաստանի Արտաշես Ա-ի (Ք.ա. 190–159 թթ.) անվան հետ։ David M. Lang connects Artsakh with the name of King Artaxias I of Armenia (190–159 BC), founder of the Artaxiad dynasty that ruled Greater Armenia.

Արտաշեսյան արքայատոհմը կառավարել է Հայաստանի Թագավորությունը մ.թ.ա. 189 թվականից մինչև մ.թ.12-ին հռոմեացիների կողմից նրանց տապալումը:

Արդինի, Ուրտեխ-Ուրտեխինի, Արդախ/Ադախ, Ուրդեխ/Ուրտեխինի և Ատախունի անունների նույնականությունը

Ուրարտական թագավորների թողած սեպագիր արձանագրություններում նշվում է «Արդախ/Ադախ», «Ուրդեխ»/ Ուրտեխինի և Ատախունի «Ardakh/Adakh», «Urdekhe /: «Արարատեան թագավորություն»-ը ասորերենում նշված KUR-Artaya -Կուր-Արտայա․

Արարատ անունը Աստվածաշնչում գրված է ,րրտ -rrtե հապավումով, որը Արարատ կամ Այրարատ անվան նշանագիրն է։

Urtekhini”, and “Atakhuni”, տեխ-տեղերը, որոնք գիտնականներ նույնացնում են Արցախի հետ-,Բագրատ Ուլուբաբյան,Ulubabyan, B. (1976). ,Արցախե։

Art անունը հայտնի է նաև Եգիպտոսի Urthekau աստվածությունից

Հին Եգիպտոսի երրորդ փարավոն, Նոր Թագավորության 19-րդ դինաստիայից Ռամզես II-ի՝ Ռամզես Մեծի (մ.թ.ա. 1303 թ.,-1213 թ.), իշխանության օրոք հայտնի էր Եգիպտոսի Weret Hekau կամ Urthekau Հայկյան աստվածությունը։

Արցախի Արտ-Ուրտեխի անվանումը համադրելով Եգիպտոսի Weret Hekau կամ Urthekau Հայկյան աստվածության անվան հետ՝ պարզ տեսնում ենք նույն արմատն ու իմաստը։ Նշանակում է Արտ արմատը կապված է Հայկյան աստվածաբանական գաղափարի հետ։

Գրականություն-/Richard H. Wilkinson: Die Welt der GՓtter im alten Ժgypten: Glaube Macht Mythologie.S.228

Weret Hekau անվան հոմանիշն Urthekau -Ուրտեխի կամ Արտեխի անունը,

Արտ անվան մեջ․ Ար-արև իմաստն ունի, Տի-Տիւ, Տիր լույս իմաստը Տի-տ արմատը եղ -արմատի հետ կազմում է Տեղ + Տուն գոյականները։

Ուրտեխե-Ուրտեխինի անունը կարող է նշանակել նաև Ար աստծո տեղ, տուն։

Արտ անվան հետ է կապված Արդինի սուրբ աստվածության տաճարի անունը, Հալդինի աստվածանունը, Ուրտեխե-Ուրտեխինի, Արդախ, Ադախ անունները։

Weret-hekau, ինչպես նաև Werethekau, Weret Hekau կամ Urthekau -Արտհեկայ անվան մեջ Վեհ+Արտ+Հայկ+Կայ անունն է։ Սրանից հետևում է, որ Ուրտեխե անունը կապված է Հայկ-Կայ անվան հետ, որը Հայկ Նահապետն է։

Arto-Արտ արմատից են կազմված Արտաշես, Արտավազդ, Արդ-ինի, Ուրտեխե-Ուրտե խինի, Արդախ/«Ադախ», «Ուրդեխ»/Ուրտեխինի և Ատախունի անունները:

«Որոշ վաղ հայկական աղբյուրների անունը գրվում է որպես Արձախ (Արձախ)».Լուսինե Մարգարյան (2020). «Արցախ» և «Ղարաբաղ» տեղանունների ստուգաբանության հարցի շուրջ»։

Արցախ– Urtei (Urtechi, Urteki) ՈւրտեհիՈւրտեխի

Urteḫi (Urtechi, Urteki) Ուրտեհի -Ուրտեխի – Ուրտեկին երկաթի դարաշրջանի թագավո րություն էր Սևանա լճում՝ Հայաստանում։ Հայտնի է միայն ուրարտական արձանագրու թյուններից, արևմուտքից սահմանակից էր Ուդուրի-Էթիունի համադաշնությանը։ Ծովակում գտնված Սարդուրի II-ի արձանագրությունը նկարագրում է Արքուքինիի գրավումը և Ուրտեհիի դեմ արշավանքը, որն ըստ երևույթին չի նվաճվել։ Ուրտեխե-Ուրտեխինի անունն ունի նաև Ուր-Արի Տեղ իմաստը։

Գրականություն

Urteḫi (Urtechi, Urteki) war ein eisenzeitliches KՓnigreich am Sewansee im heutigen Armenien. Es ist nuraus urartՊischen Inschriften bekannt.Es grenzte im Westen an den Staatenbund von Uduri-Etiuni.Die Inschrift von Sarduri II. in Tsovak[1]beschreibt die Eroberung von Arquqini und den Feldzug gegen Urteḫi, das scheinbar nicht erobert wurde.

-Raffaele Biscione et al.:The Armenian-Italian archaeological survey in the Sevan Lake Basin, Campaigns 1994–2000. In: Raffaele Biscione, Simon Hmayakyan Neda Parmegiani (Hrsg.):The North-Eastern frontier Urartians and non-Urartians in the Sevan Lake basin. Rom: CNR, Istituto di studi sulle civiltՈ dell’Egeo e del Vicino Oriente, 2002, S. 9–18.

-Г.А. Меликишвили:Урартские клинообразные надписи. Москва: Издательство АН СССР, 1960, Nr. 161

Արցախը հայ ազգային ավանդազրույցներում Արցախը՝ Ար և ցախ

-19-րդ դարի հայ գիտնական Ղևոնդ Ալիշանը գրում է, որ Արցախ անունը ,մնում է անհայտ, բայց գուցե ավելորդ չլինի կարծել, որ այն գալիս է թփերի և ծառերի ցախ անունից՝ անտառի բնույթին համապատասխանե։

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ ,Արցախե անվանումը նշանակում է Առանի ծառաստան։

Արա Գեղեցիկի և Արցախի ավանդազրույցը

Արա Գեղեցիկը շատ էր սիրում իր լեռնածածկ անտառներում շրջել ու զննել, վազել ու վարգել քարայծերի հետ, որս անել անտառներում, ժողովուրդն այդ անտառներին տվեց Արայ անունը, ծառերին՝ ցախ և կոչեց՝ Արցախ։

Արա Գեղեցիկի բանբերը Արայի ծիվն է՝ Արծիվը։ Արցախը կոչեցին Արծիվների երկիր, Արծիախ։

Արցախի «արցել» գործողությունը

Արցելը աստվածային արարումի սկիզբն է և ավարտը։ Կատարելիությունը։ Արցն է սկիզբը, Արցն է վերջը։ Արցը արցել։ Արցը կարցել:

-Արցիր՝ գործիր ու ավարտիր։

Արարատյան երկրում, Մեծ Սյունիքում, Արցախում և Զանգեզուրում, Գանձակում հյուսքի առաջին շարքին ասում են` արցել, հյուսքի վերջին շարքին նույնպես ասում են` արցել:

Հյուսք բառն ունի նաև գործ հոմանիշը՝ հյուսել, գործել։

Արց շինել՝ հաստ և ամուր հյուսվածք դնել՝ սկսելիս, ավարտելիս։ Գործողություններում միշտ շեշտվում է սկիզբը և ավարտը նաև կատարելիությունը։

«Կարպետը քաշա առաջդ, արցիր». Սահակ Ամատունի «Ֆողեմ լալոշ գլուխդ, ըսե՞նց կարցեն, մինը հաստ, մինը բարակ«. Սահակ Ամատունի: Նշանակում է ով կատարյալ չի արցում, նրան նախատում են։

(Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ, Հայոց լեզվի բարբառային բառարան (,Նաիրիե հրատարակչություն), Երևան, «ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա», 2001-2002 — 2792 էջ։ Այսպիսով Սյունիքի, Արարատյան, Արցախի բարբառներում «արցել» նշանակում է գործը սկսել ու ավարտել կատարյալ։ «Արցել» բայն առաջացել է Արցախ գոյական անունից և նշանակում է կատարել փայլուն գործողություն։

Արցախ երկրի ու Արցավա երկրի անունների կապը

Արմեն Պետրոսյանն իր ,Արամի առասպելը հնդեվրոպական առասպելաբանության համատեքստում եւ հայոց ազգածագման խնդիրըե մենագրության մեջ հետաքրքիր փաստեր է բերում, համաձայն որոնց ,ակնհայտ է Արգայոս լեռնանվան ստուգաբանությունը հնդեվրոպական ar(e)g’֊, կոկորդայինների հաշվառմամբ՝ *Harg֊/ Hrag֊ ,փայլուն, սպիտակե արմատից։

Հունարեն՝ Արգայոս կամ Argaion (oros), լատ․ Argaeus անվանումները պետք է որ ծագեին խեթերեն hargi֊ ,սպիտակ, արծաթե արմատի թեք hargay֊ ձեւից, որը բնորոշում է լեռան հավերժական ձյունածածկույթը (խեթական արձանագրություններից հայտնի են գաղափարագիր HUR․SAG BABBAR ,Արծաթե լեռե եւ Hargas լեռնանունները, տես RGTC[34] VI 88․ Լարոշ 1985[35], 88֊89․ Բյորկեր֊ Կլեն 1989[36], 243֊245)։

Փոքր Ասիայի արեւմուտքում այս արմատներով են կոչվել հետեւյալ հարեւան երկրները՝ Փռյուգիա, Մյուսիա, Այոլիս (Aiolis, նոր տառադարձմամբ՝ Էոլիդա, էոլիացիներ)։

Այստեղ հիշվում են Արիմքի տեղայնացումներից մեկը, Արիմուս թագավորը, իսկ խեթական ժամանակներում՝ Արցավա երկիրը (թերեւս *arg’֊ նախաձեւից, տես՝ Գինդին 1981, այստեղ, ինչպես եւ ողջ հնդեվրոպական աշխարհում, կան *arg’֊ի հետ կապված նաեւ այլ անուններ)։ Այս երկրամասը հարեւան է Մեգրելիային («Արգ երկիր», հմմտ․ *arg’֊, տես ստորեւ) եւ Արմենիա Հայաստանին։

Արցավա

Արցավան հնագույն թագավորություն է, որը գոյություն է ունեցել արևմտյան և հարավ-արևմտյան Անատոլիայում, Արևմտյան Հայաստան, մ.թ.ա. 2-րդ հազարամյակում (մ.թ.ա. 15-րդ դարի վերջ – 12-րդ դարի սկիզբ):

Արցավան արտասանվում է Ար-ԾԱՈՒ-վա, երկրորդ արմատը ԾՈՎ-ն է։

Arzawa pronounced Ar-TZAU-wa.

Արծավայի տիրակալն էր Ահհայացիտին եւ միավորված էր Ահհայաններին։ (Уххацити, правитель Арцавы, союзный ахейцам,Uhkhaziti, Herrscher von Artsava, verbՖndet mit den AchՊern):

Փաստագիր-ARZAWA by David Ross, PDF-ՊԴՖ

Արցախ և Արցավա երկրանունները ունեն նույն ծագումը։ Արցախ և Արցավա անունը կամ գաղափարը կրող Ժողովուրդները նույնական են, նրանք պատկանում են հայ ցեղատեսակին, լեզվին ու մշակույթին կամ Հայկյան ցեղեր են, որոնք անվանվում են իրենց ցեղապետերի, ազգապետերի կամ Հայկյան տիտղոսանուններով, զուգանուններով, տրված տարբեր անուններով։

Ժամանակի միգրացիայի կամ տարբեր երկրներ արշավանքի, տարբեր հակասություն ների պատճառով ռազմական ուժի կիրառման նպատակով, խաղաղասիրական նպատակով, զորքի տեղափոխման հետևանքով բնակություն են հաստատել տարբեր վայրերում։

Այսպիսով՝Արցախը կամ Արցավան նույն ազգի կամ ցեղային միությունների աստվածաբանական, լեզվական, մշակութային գաղափարախոսության արդյունքն է։ Արցախ անունը կապված է արևի ու լույսի, արևածագի հետ, առավոտյան լույսաստղի ծագման և արծաթափայլ լույսի ծնունդի հետ, ինչպես նաև Լույծ աստղ, Հայկ, Կշիռ, Օրիոն, Լուծաալի համաստեղության հետ:

Պատմահամեմատական լեզվաբանության եղանակներով, Arch- Arc-Arg -Arq-Art, հնդեվրոպակա սանսկրիտի, լատիներեն, խեթերեն, հայերեն լեզուների Արխ-Արց-Արգ- Արք արմատներով, լեզվաբանական փաստերով հաստատեցինք Արցախ, Orchistene” «Օրխիստենե», «Արդախ /«Ադախ», «Ուրդեխ»/ «Ուրտեխինի» և «Ատախունի» «Ardakh/Adakh», «Urdekhe/ Urtekhini», and «Atakhuni», Arzawa Արցավա անունների նույնականությունը, իրողություններն ու պատմականությունը։

Գրականություն-Վաղ հայ պատմիչ Մովսես Խորենացին պատմում է Արանի մասին, որը Սիսակի կամ Սիրարի միջոցով ժառանգել է հայոց անվանադիր Հայկ նահապետի շառավիղը, ով ժառանգել է «Ալուբանի դաշտը՝ Աղուանք»-ը և նույն հարթավայրի լեռնային շրջանը Արաքս գետից մինչև Հնարակերտ ամրոց։ (Գտնվում է Քուրի վրա), և պարթև Վաղարշակ թագավորի կողմից նշանակվել է կառավարիչ (կողմնակալ)։ Խորենացին գրում է, որ Արանի հետնորդները կազմել են Ուտիքի, Գարդմանի, Ծավդեկի և Գարգարի երկրների իշխող ընտանիքներըե։

Գրականություն

ԱՂՎԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՆՐԻԿ ՍՎԱԶՅԱՆ

Աղվանից աշխարհը գտնվում էր Մեծ Հայքից արևելք, նրա անմիջական հարևանությամբ և զբաղեցնում էր Կուր գետից հյուսիս ընկած և մինչև Կովկասյան Գլխա-

վոր լեռնաշղթա հասնող տարածքը: Այդտեղ էլ մ. թ. ա. I դարի սկզբներին կազմա-

վորվում է պետություն, որին հայերն անվանում են ,Աղուանքե, հռոմայեցիները`

,Ալբանիաե, վրացիները` ,Ռանիե կամ ,Հերեթիե, իսկ ասորիներն ու պարսիկները`

,Առանե, ,Առ-Ռանե կամ ,Ալ-Ռանե: Գիտական գրականության մեջ այն Բալկանյան

Ալբանիայից տարբերելու համար ընդունված է կոչել ,Կովկասյան Ալբանիաե:

․Բագրատ Ուլուբաբյան, Ulubabyan Bagrat. (1976). “Արցախ”

․ Armenian_Encyclopedia)_2.djvu/150) [Artsʻakh]. In Hambardzumyan,Viktor (ed.).

Soviet Armenian Encyclopedia (in Armenian). Vol. 2. Yerevan. pp. 150–151.”

The name is mentioned in Urartian inscriptions as ‘Ardakh’, ‘Urdekhe’, ‘Atakhuni’. TheGreek historian Strabo mentions it as ‘Orkhistine’…”

․Hakobyan, T. Kh.; Melik-Bakhshyan, St. T.; Barseghyan,

-The History of Caucasian Albanians by Movses Dasxuranci. Translated by C. J. F. Dowsett, London 1961. 1.17, 2.11 2.14.

 Գրականություն

Ամասիան Արմավիրում բնակվելով՝ տարիներ անցնելուց հետո սերում է Գեղամին և Գեղամից հետո արի Փառոխին ու Ցոլակին: Սրանց սերելուց հետո գետն անցնում, մոտենում է հարավային լեռան: Այստեղ լեռան ստորոտում՝ խորշերում խոշոր ծախսերով շինում է երկու տուն, մեկը արևելյան կողմում՝ լեռան ստորոտից բխող աղբյուրների ակունքների մոտ, իսկ մյուսը՝ նույն տնից դեպի արևմուտք նրանից հեռու՝ հետևակ մարդու կեսօրվա ճանապարհով երկար օրում: Սրանք նա տվեց ժառանգություն իր երկու որդիներին՝ արի Փառոխին և կայտառ Ցոլակին, որոնք այնտեղ բնակվելով իրենց անունով կոչեցին այդ տեղերը, Փառոխից՝ Փառախոտ և Ցոլակից՝ Ցոլակերտ:

Աղբյուրը՝ Մովսես Խորենացի, Պատմություն հայոց /թարգմ. ծանոթագր. և առաջաբ.` Ստ. Մալխասյան, խմբ.` Վ. Առաքելյան, Ա. Աբրահամյան/, Երևան, 1968:

Կարինե Հայրապետյան
բանասեր
, լեզվաբան