Երկրի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության նկատմամբ փնթի վերաբերմունքը կպատժվի՞ քրեական հետապնդմամբ

Մինչև Վաշինգտոնում թուրք-ադրբեջանական ոհմակը և հայկական «ոչ բռնի, թավշյա» իշխանությունները իրար ձեռք ձեռքի տված քննարկում են, թե ինչ «գեղեցիկ» փաթեթավորում տան Արցախի ոչնչացմանը և Հայաստանի մասնատմանը, Երևանում մի հետաքրքիր օրինագիծ են ներկայացրել ԱԺ-ում նույն «ոչ բռնի, թավշյա» իշխանությունները։

Եվ այսպես նախատեսվում է, որ ինքնիշխանության սահմանափակման նպատակով բռնության հրապարակային կոչերը Հայաստանում կպատժվեն տուգանքով կամ մինչև 3 տարի ազատազրկմամբ։

Օրենքի նախագծի ընդունման դեպքում քրեորեն պատժելի են լինելու ուժի գործադրմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով Հայաստանի ինքնիշխանության բռնի մերժմանը, մասնակի կամ ամբողջական սահմանափակմանն ուղղված գործողությունները: Պատիժը այդ հանցանքի համար կկազմի 10-15 տարի, հրապարակային կոչերի համար՝ տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում։

Ես իհարկե անվերապահորեն կողմ եմ, որ Հայաստանի ինքնիշխանությունը լինի լիարժեք պաշտպանված, բայց հետաքրքիր է, իսկ ոչ հրապարակային կամ հրապարակային գործողությունները, որոնք բերել են կամ բերելու են ինքնիշխանության մասնակի կորստի կամ այլ պետությունների օկուպացիոն գործողություններին ոչ ադեկվատ արձագանքը և երկրի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության նկատմամբ փնթի վերաբերմունքը, կպատժվե՞ն արդյոք քրեական հետապնդմամբ։

Թե՞ ամեն ինչ կսահմանափակվի հերթական պարգևավճարով։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից