Հովհաննես Քոչարյանն ազատվել է զինդատախազի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն

Զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից։

Գլխավոր դատախազի հրամանում նշված է, որ ազատման դիմում ներկայացրել է Հովհաննես Քոչարյանը։ Նա ազատված է զբաղեցրած պաշտոնից մայիսի 2-ից։

Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում 2022 թ. դեկտեմբերին։