Իսրայելը Հալեպի դեմ գրոհի ժամանակ վնասել է քաղաքի օդանավակայանի թռիչքուղին

Իսրայելի ՌՕՈՒ ինքնաթիռները երեքշաբթի Հալեպի արվարձաններում (Դամասկոսից 360 կիլոմետր հեռու) հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին։ Ինչպես տեղեկացրել է Syria հեռուստաալիքը, ագրեսիվ հարձակման հետևանքով վնասվել է «Նեյրաբ» միջազգային օդանավակայանի թռիչքուղին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավակայանը շարքից դուրս է եկել։

Հանրապետության ԶՈՒ աղբյուրը հեռուստաալիքին ասել է, որ հակաօդային պաշտպանության սիրիական միջոցները հակադարձել են հակառակորդի հրթիռային գրոհին։ «Մեր զենիթայինները կարողացել են խոցել մի քանի օդային թիրախներ,- նշել է նա։- Գրոհը հետ մղելիս զոհվել է մեկ սիրիացի զինծառայող, ևս յոթ հոգի, այդ թվում երկու խաղաղ բնակիչ, վիրավորվել են»։

Մարտի 7-ին իսրայելական ագրեսիվ հարձակումից հետո Հալեպի միջազգային օդանավակայանն ավելի քան երկու շաբաթ չի աշխատել։ Մարդասիրական օգնության մատակարարումներն օդային կամրջով փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած բնակչությանը ժամանակավորապես կատարվում էին Լաթաքիայի և Դամասկոսի միջոցով։