ԱՄՆ-ում փոշոտ փոթորկի պատճառով 60 մեքենաներ են բախվել, վթարից բազմաթիվ զոհեր են կան

ԱՄՆ Իլինոյս նահանգում փոշոտ փոթորիկը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել. տարերքի պատճառով մահվան ելքով վթարներ են տեղի ունեցել մայրուղիներում, հայտնում է CNN-ը։

Հաղորդվում է բազմաթիվ զոհերի մասին, երբ փոշոտ փոթորիկը հանգեցրել է մայրուղու վրա 60-ից ավելի մեքենաների բախման:

Գործակալության տվյալներով՝ տարբեր վնասվածքներով 2-ից 80 տարեկան ավելի քան 30 մարդ տեղափոխվել է շրջանային հիվանդանոցներ։ Նշվում է նաև, որ վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ։

Ավտոճանապարհի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակ է։