Հասարակությունը պատասխանների է սպասում՝ սեփական իշխանություններից սկսած, Երևանով, Մոսկվայով ու Վաշինգտոնով ավարտած. Դավիթ Բաբայան

Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետում արցախցիներին կանգնեցնելու, անձնագրերը ստուգելու միջադեպի վերաբերյալ պատկան մարմինները պետք է անհապաղ բացատրություն տան։ Այդ մասին «Փաստինֆո»ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

«Տեղի ունեցածը խայտառակություն էր։ Մենք ներկա պահին վճռորոշ փուլում ենք, և հասարակությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում՝ սեփական իշխանություններից սկսած, Մոսկվայով ու Արևմուտքով ավարտած։ Առաջին հերթին Արցախի իշխանությունները պետք է անհապաղ պատասխանեն, թե ինչ ենք անում, որն է մեր տեսլականը։ Շուտափույթ պետք է պատասխաններ հնչեն։ Հասարակությունը պահանջում է ազնիվ լինել, ու էլ սպասելու տեղ ու ժամանա չկա»,-ահազանգում է Բաբայանը։

Այն, որ ադրբեջանական անցակետը շատ կարճ ժամանակից դառնալու է խոշտանգումների ու սպանությունների կետ, Բաբայանը չի կասկածում.

«Սրանք դեռ ծաղիկներն են, մարդկանց առևանգելու են, սպանելու են, թալանելու են, նվաստացնելու են… Ինչ ուզեն, անելու են։ Մենք տեսել ենք, թե 1991 Ստեփանակերտի օդանավակայանում ինչ էր անում ադրբեջանական ՕՄՕՆ-ը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում