Գաղափար չունենալով բանակի նշանակությունից՝ այս կոլաբորացիոնիստը սկսեց բանակի ջախջախումը դեռ 2018 թ. (տեսանյութ)

2018 թ. ԱԺ-ում, գերագույն գլխավոր հրամանատար կոչվածին, երբ ասվում էր, որ պետք է հասկանա, թե ինչ պատասխանատվության տակ է մտնում, որ պատերազմի ժամանակ նա չի կարող լինել գերագույն հրամանատար, որովհետև տարրական զինվորական գիտելիք չունի, պատրաստվածություն չունի, զենք բռնել չգիտի, Նիկոլ Փաշինյանն իր պարտքն էր համարում ոչ թե ականջալուր լինել և չմտնել մի դաշտ, որտեղ տանուլ տված է դուրս գալու, այլ` հոխորտում էր:

Գաղափար չունենալով բանակի նշանակությունից՝ այս կոլաբորացիոնիստը սկսեց բանակի ջախջախումը դեռ 2018թ.: Նախ փոխեց կամ ավելի ճիշտ առ ոչինչ արեց ՀՀ ռազմական դոկտրինը, փոխեց ռազմական ծրագրերի փաթեթը: ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու փոխարեն ձեռք բերեց ՍՈւ-եր, որպեսզի զուտ սելֆի անի, միթոմ թե տեսեք-տեսեք` «իստրիբիծել» եմ բերել ձեր համար: Ի դեպ, բոլորիս էլ հայտնի է, որ դրանք առանց հրթիռ էին: Ռեֆորմների անվան տակ բանակը տարավ դեպի «ճ» մակարդակի մի կառույց դարձնելուն` մայկա-տռուսիկ, կլուբնիկ և այլ պոպուլիստական հայտարարություններ:

2020թ. հուլիսյան դիրքային մարտերից հետո ինքն իրեն մարշալ Ժուկով կամ Ֆրանչեսկո Մորոզինի երևակայած անձը սկսեց բանակի բազմաշերտ թուլացման պրոցեսը: Այդ օրերին, կես շիշ օղի էր լակել ու եթեր մտել ու կոմպլեկսավորված աբիժնիկի նման գոռում էր, թե ինքը գերագույն հրամանատար է, ով պետք է արդեն երկու ամիս անց ներսից ջախջախեր տարիներով ու արյամբ ստեղծված բանակը:

Պատերազմի օրերին այս 5-րդ շարասյան գործակալն ուղիղ եթեր էր մտնում ու հոխորտում, թե ով տանը կասկա, բռոնիժիլետ ունի, թող վերցնի ու մեկնի սահման: Թե ի՞նչ էր ցանկանում հասկացնել Ալիևին, մի օր իր ինքնախոստովանականի մեջ կտեսնենք: Ի դեպ, դրսից ուղաչկված զրահաբաճկոններն այդպես էլ չմաքսազերծվեցին: Ասում էր, թե խմբեր ձևավորեք ու մեկնեք պատերազմի, մինչդեռ բունկեռներում թաքնված օձի մտքին միայն ավելի շատ հայ սպանելն էր, Արցախի հանձնումն էր, Հայաստանի ինքնիշխանության փոշիացումն էր, երկրի օկուպացումն էր, դավաճանաբար հինգ հազար տղայի սպանելն էր, զոհերի թիվը գաղտնի պահելն էր, անատոմիկներում կարտոֆիլի մեշոկների մեջ տղաների մարմինմերն ու մասունքները յոթ ամիս և ավելի պահելն էր, հարյուրներով անհետ կորած ու Բաքվի բերդերում անտեր մնացած տղերքն էին լինելու:

Անշուշտ ես ու իմ ընկերները իրավացի էինք, երբ ասում էինք, որ սա ոչ թե գերագույն հրամանատար է, այլ թուրքադրբեջանական գործակալ, որովհետև իշխանությունը զավթելու առաջին օրվանից մարդ ու կնիկ Ադրբեջանի հետույքում էին. մեկը Ղարաբաղի հարցի լուծումն Ադրբեջանի համար ընդունելի լինելն էր քարոզում, իսկ մյուսն էլ Մեհրիբանին Արցախ չայ խմելու ու մուղամ լսելու էր հրավիրում:

Միայն դավաճան հայվանը կարող էր ստորագրել այն, ինչ դեմ են տալիս ու մինչ օրս ամեն ինչ աներ ի վնաս Հայաստանի ու Արցախի:

Հ.Գ. Ես քո դատին ներկա եմ լինելու, դավաճան:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից