Բլինքենը Ալիևի հետ զրույցում խոր մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

«Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ, նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել է Լաչինի միջանցքը  որքան հնարավոր է շուտ բացելու կարևորությունը: – ասված է հաղորդագրության մեջ։