Կառավարիչը 2018-ին ձեր հաշվին պարտք վերցրեց, ուրախացավ, վայելեց, այսօր էլ տոկոսներով հետ է տալիս

«Քաղաքացու օր»…

Հարգելի ադեկվատ ՀՀ քաղաքացի՝ ժողովուրդ. լավ իմացեք սուտը շատ նման է պարտք վերցնելուն, այսօր վերցրիր ուրախացար, վայելեցիր, վաղը պետք է վճարես…

Կառավարիչը 2018-ին ձեր հաշվին պարտք վերցրեց, ուրախացավ, վայելեց, այսօր էլ տոկոսներով հետ է տալիս, բայց տալիս է ոչ թե իր գրպանից, այլ պետության, պետականության և ամենագլխավորը ձեր՝ քաղաքացու և ժողովրդի կորուստի հաշվին: Ուզում եմ բանաստեղծուհի Լյուդմիլա Շահումյանցու կողմից գրված մի բանաստեղծությամբ դիմեմ ձեզ.

ՇԻՐԱԶԻ ԿՈՉԸ.

Այսօր իզուր եք ինձ եկել

այցի

Նահատակներին գնացեք այցի,

Նրանք էլ ինձ պես խաբված մնացին

Զորեղ հավատով` ավաղ, զոհվեցին…

Այսօր նրանք են արժանի փառքի

Ամեն ջերմ խոսքի ու մեծարանքի,

Այսօր ես էլ եմ խոնարհվում` անձայն

Շիրմաթմբերին բյուր` աղոթքաձայն:

Այսօր աշխարհը նորից քարացել

Հայի մեծ վշտին անտարբեր դարձել ,

Էդ ի՞նչ արեցին Ղարաբաղիս հետ

Նորից թշնամու երախն են գցել…

Ոտքի’ կանգնեցեք, աշխարհի հայեր

Արցախի հարցը էդ ո՞նց են լուծել ,

Ձեռք ձեռքի տվեք, իրար միացեք

Արցախը հային ետ վերադարձրե՛ք:

Շուշի, Դադիվանք, Ամարաս չքնաղ,

Մեսրոպ Մաշտոցի դպրոց հայատառ,

Խաչքարեր բազում, կոթող, հուշարձան

Սրբություններն են մեր հին, պապական…

Թշնամին այնտեղ չունի ոչ մի բան,

Այդ նրանց այնքան խորթ է ու օտար,

Ինչպես մի ոհմակ` անտառից փախած,

Կհոշոտեն, կքանդեն` գազանի նման…

Ինչո՞ւ եք այսօր ինձ այցի եկել Գնացե՛ք, կանգնե՛ք հողերին ձեր տեր,

Մասիսը քիչ էր, Արցախն եք կորցրել

Ու Հայաստանն էլ լրիվ մոռացել :

Այսօր լեզու չեմ գտնում ես ձեզ հետ

Նոր աղ են լցրել վերքերիս ասես,

Ցավերս նորից բկիս դեմ ելել

Արցախ ու Մասիս իրար եմ խառնել…

Հերի՛ք է իրար դավաճան կոչեք

Դավաճաններով հողը չե՛ն փրկել ,

Իրար մեջ տեսեք հայ, հայրենասեր

Շիրազյան ոգին որտե՞ղ է կորել…

Հայաստանը մեծ՝ ծովից-ծով կորցրել

Ուզում եք մի բուռ հողից է՞լ զրկվեք,

Միաձուլվեցե՛ք, մի բռունցք դարձե՛ք

Բյուր հազար սրտում` մի բուռը պահե՛ք…

Հ.Գ. Հարգելի ժողովուրդ, մի եղեք խաբված գործիք և մի դարձեք ստով տանուլ տված երկրի բաժնետեր: Ձեզ խաբում են…

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից