ԱԳՆ-ը հաստատում է Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածությունը

Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա։

«Կան պայմանավորվածություն և առաջարկներ, հանդիպման վայրի ու ամսաթվի մասին ավելի ուշ կհայտարարվի»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։