Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային համաժողովի

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 27-ից 28-ին Մոսկվայում մասնակցում է «Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային համաժողովին:

Համաժողովը նվիրված է հարկային վարչարարության վերափոխման ոլորտում առաջավոր փորձի ու նորարարությունների փոխանակմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության հարկման ու թվայնացման հեռանկարներին:

Միջազգային համաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Անդրսահմանային առևտրի թվայնացում. խոչընդոտները և հեռանկարները» պանելային քննարկման շրջանակում ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի գործիքակազմը և թվայնացված համակարգերի ձեռքբերումները հարկային վարչարարության ոլորտում: