Սևանա լճի մակարդակը վերջին տասնօրյակում բարձրացել է 2 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-26-ը բարձրացել է 2 սանտիմետրով։

Լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 37 սանտիմետր բարձրության վրա, որը, սակայն, անցած տարվա նույն օրվա մակարդակից ցածր է մնում 12 սանտիմետրով:

2023 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 26-ն Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 25 միլիոն 967 հազար խորանարդ մետր ջուր: