Լաչինի միջանցքում անցակետ դնելով՝ Բաքուն խախտել է միջազգային իրավունքը․ Ֆրանսիայի Սենատի անդամ

Ֆրանսիայի Սենատի անդամ Պիեռ Ուզուլյասը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելը միջազգային իրավունքի խախտում է։ Նա այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետ դնելով՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը։ Այս քայլը գալիս է համալրելու ուխտադրուժ քայլերի երկար ցանկը, որոնք Բաքուն արդեն թույլ է տվել։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ աջակցի Հայաստանին»,- գրել է Ֆրանսիայի Սենատի անդամը։