Ինչպե՞ս ենք դառնում բոլորին պարտք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։

Շատ երկար ժամանակ չի անցել սոցիալիստական համակարգից դուրս գալուց, բայց զարմանալի է, որ կարողացան արագ աշխարհի մեկ վեցերորդի վրա սփռված մարդկությունից կերտել նույն մոլի սպառողին, ինչպիսին Արևմուտքում են։ Այսօր նաև մեր քաղաքացիներն են ապրանքամոլ դարձել։ Օրինակ՝ երկու տարի անց ձգտում է առաջանում փոխել սմարթֆոնը նորը, ավելի արդիականը, ավելի հզորը գնելու համար։ Նույնը մեքենայի դեպքում է, որևէ տեխնիկայի, և այդպես մարդն ակամա կախվածության մեջ է ընկնում արտադրողներից, բիզնեսմեններից։ Լիա Ավետիսյանն անդրադառնալով այս խնդրին՝ ասաց, որ ԽՍՀՄ-ում սովորաբար երկարակյաց ապրանքներ էին ստեղծում, քանի որ այն ժամանակ արժեքները կապիտալիստական չէին։ Այսօր էլ դեռ կա այն ժամանակներում արտադրված էլեկտրական տեխնիկա, որը ծառայում է իր տիրոջը։ Իսկ մեր օրերում արտադրվածները շատ արագ շարքից դուրս են գալիս և նորը գնելու խնդրի առաջ կանգնեցնում։

Նույնն է արվում նաև նորաձևության աշխարհում։ Ամեն տարի նոր միտումներ առաջարկելով՝ մարդկանց մղում են նոր հագուստ ձեռք բերել, նոր ծախսեր անել՝ ավելի ժամանակակից, հրապուրիչ երևալու մոլուցքով։

Այդպիսի կախվածություն են առաջացնում նաև սերիալներից, և մարդն ակամա դրանց գերին է դառնում։ Իսկ սերիալները մարդկանց որոշակի «դաստիարակություն» տալու միտում ունեն։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում