Երեք տարի առաջ այս օրը ՌԴ ԱԳ նախարարը բացահայտեց, որ Նիկոլը մեզ խաբում է

Լսում եմ ԱԺ-ում յանիչառական подкидыш-ների վնգստոցները, ու հիշում, որ ուղիղ երեք տարի առաջ պատերազմ գուժող հերթական ահազանգը հնչեց։

Երեք տարի առաջ այս օրը ՌԴ ԱԳ նախարարը բացահայտեց, որ Նիկոլը մեզ խաբում է, որ բանակցություններ է վարում, որ կա բանակցային փաստաթուղթ։

Պատերազմը մոտենում էր, Արցախի և Հայաստանի շուրջ օղակը սեղմվում էր, իսկ դավաճանը դեռ շարունակում էր ստել, ՍԴ զավթել, պինցետով վիրուս բուժել ու տակից թուրքերի առաջ լայն բացել մեր Հայրենիքի դարպասները։

Մինչև պատերազմ մնացել էր 5 ամիս, 5 000 լույսի պես տղերք դեռ շնչում էին, ապրում էին, սիրում էին ու… սիրված էին հողի վրա, ոչ թե հողի տակը։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից