ԱՄՆ-ը «հույժ գաղտնի» Ուկրաինային առաջարկել է լքել Արտյոմովսկը. «Վաշինգտոն փոստ»

ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է լքել Արտյոմովսկը ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր շրջափակման պատճառով, գրում է «Վաշինգտոն փոստ» թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնվել են համացանցում:

«ԱՄՆ-ի գնահատականները մռայլ էին արդեն հունվարին… Վաշինգտոնը նախազգուշացրել է Արտյոմովսկում ուկրաինական զորքերի հնարավոր շրջապափակման մասին և առաջարկել Կիևին կրճատել իր կորուստները և լքել քաղաքը»,- ասվում է հրապարակման մեջ:

Թերթը գրում է, որ «հույժ գաղտնի» նշումով գնահատականում ասվում է, որ Ռուսաստանի անշեղ առաջխաղացումը նոյեմբերից վտանգի տակ է դրել քաղաքը պահելու Ուկրաինայի կարողությունը, և ուկրաինական ուժերը, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն շրջափակման սպառնալիքի տակ, եթե հաջորդ ամսվա ընթացքում չնահանջեն: