Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳՆ-ը Մոսկվայում իր դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Օլեգ Մատվեյչևի «անընդունելի հայտարարությունների» պատճառով։ Գրում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանցի պատգամավորի հայտարարություններն ադրբեջանական կողմն անընդունելի և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված է համարել։ Ադրբեջանի ԱԳՆ-ը նշել է, որ նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա։

Նշենք, որ Օլեգ Մատվեյչևի հարցազրույց է «Ռուսարմինֆո» գործակալությանը, որի ժամանակ նա մեղադրել է Թուրքիային ու Ադրբեջանին Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու մեջ:

Ռուս քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիային և Ադրբեջանին դուր չեն գալիս 2020 թվականին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները։ Նրա խոսքով՝ Բաքուն և Անկարան ձգտում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը և փորձում են հայկական կողմին պատասխան գործողությունների սադրել։