Չկա ավելի մեծ զավեշտ, երբ փողոցային ցինիկ ու անպատկառ խուլիգանը փորձի կարգ ու կանոն հաստատել

Չկա և հնարավոր չէ պատկերացնել ավելի մեծ զավեշտ, երբ փողոցային ցինիկ ու անպատկառ խուլիգանը փորձի կարգ ու կանոն հաստատել, երբ դեռ ինքն արժանի քրեական պատժից ազատվել է միայն այլ պաշտոնյաների հանցավոր անգործության հետևանքով։

Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի իմաստը կայանում է դրանում, որ պատգամավորը գործի ազատ ու անկաշկանդ` իր հրապարակային ու քաղաքական գործունեության հարցում։ Փաստորեն, մենք արդեն որերորդ անգամ ականատեսն ենք լինում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, Ազգային ժողովի ամբիոնից իրենց ելույթների ընթացքում, անհասկանալի անվտանգության ուժերի ֆիզիկական բռնության դեպքերի, փոխարենն անպատիժ թողնելով իշխանական խմբակցության պատգամավորների բռնության փորձերը, բռնության կոչերը, անպատկառ խուլիգանական պահվածքն ու ընդդիմախոսների հասցեին հնչող վիրավորանքները։

Այլևս պետք է փաստել, որ Հայաստանում գոյություն չունի օրինական իշխանություն։ Հանցավոր բանդան, ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով խաբեությամբ զավթել է մեր բոլորի օրինական իշխանությունը և այն թշնամուն ծառայեցնելու նպատակով, պահում է միայն ապօրինի ուժով և բռնության միջոցով։

Այս հանցախմբի դեմ պայքարում այլևս գոյություն չունեն «ոչ օրինական» միջոցներ։

Հանցախմբի վնասազերծումը հայ ժողովրդի համար ունի կենսական նշանակություն, որի դեպքում արդարացված են բոլոր հնարավոր միջոցները։

Այդ հարցում գլխավոր պատասխանատուն իրավապահ մարմիններն են, որոնք պարտավոր են կատարել իրենց սահմանադրական և օրենքով սահմանված պարտականությունները։

Էդգար Ղազարյան