Չոր փաստեր – միայն վերջին 30 օրվա կտրվածքով ինչ ունենք․ Ալվինա Աղաբաբյան

Չոր փաստեր – միայն վերջին 30 օրվա կտրվածքով մենք ունենք՝

տարածքային կորուստներ Սյունիքի Տեղ գյուղում,

մարտական 4 կորուստ և 6 վիրավորում,

ոչ մարտական 1 կորուստ և 2 վիրավորում,

առաջնագծում մոլորվելու և թշնամու կողմը հայտնվելու 1 դեպք,

սահմանն անարգել անցած 2 ադրբեջանցի դիվերսանտ-ահաբեկիչ՝ հայտնաբերված սովորական քաղաքացիների կողմից,

1 քաղաքացիական անձի սպանություն ադրբեջանցի դիվերսանտի կողմից։

Պետության առաջնային և ամենակարևոր ֆունկցիան երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության ապահովումն է սահմաններին և քաղաքացիների անվտանգության ապահովումը՝ երկրի սահմաններից ներս։

Երբ պետությունը չի կատարում իր այս գործառույթը, չի ապահովում իր սահմանների և քաղաքացիների պաշտպանությունը և անվտանգությունը, նշանակում է պետության պատկան մարմինները չեն կատարում սահմանադրությամբ իրենց վրա դրված առաջնային պարտականությունները։

Երբ պետության պատկան մարմինները չեն կատարում սահմանադրությամբ իրենց վրա դրված կարևորագույն պարտականությունները, նրանք պիտի հեռացվեն, նրանց անգործությունը կամ պարտականությունների չկատարմանն ուղղված գործողությունները պիտի դառնան իրավապահ մարմինների քննության առարկա՝ այդ թվում՝ հետագայում պետականակործան նախադեպերը բացառելու նպատակով։

Նպատակ դարձած Հավերժ ՄԵՐԸ․․․

 

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից