Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին

Ապրիլի 19-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին:

Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ Օլսոնը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում։