Դիվականացրեցին Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, մեղադրեցին ոճրագործությունների մեջ, երբ իրականում իրենք էին ոճրագործները

Եվ դևերն՝ իրենց էությամբ

 

Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական նախկին ու ներկա թիմակիցներից շատերը թուրքի ձեռագրով են գործում: Տվյալ դեպքում, մասնավորապես, նկատի ունենք նրանց կողմից բացառիկ ցինիզմով ու լկտիությամբ իրականության կեղծումը, այն գլխիվայր շուռ տալը, սպիտակը սև, իսկ սևը՝ սպիտակ ներկայացնելը, ստելը, ստելը և անվերջ ստելը: Բայց սուտ էլ կա, սուտ էլ… Փաշինյանի ու նրա հետ միասին հայ ազգի ու մեր պետության դեմ արդեն տարիներ շարունակ չհայտարարված պատերազմ վարողների սուտը հրեշավոր սուտ է:

Այդ հրեշավոր ստի օրինակներից մեկը վերաբերվում է Մադրիդյան սկզբունքներին,  իբր թե «Մՙադրիդյան փաստաթղթի» ընդունմամբ Հայաստանի իշխանությունները, որպես բանակցությունների հիմք, փաստորեն ճանաչել են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ու դրանով չեղյալ են համարել 1991թ. ԼՂ անկախության հանրաքվեն: Այսօր այդ սուտը հանգամանորեն հերքել է  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նիկոլ Փաշինյանի ու նրա յուրայիններից ոմանց հրեշավոր ստի մեկ այլ օրինակ վերաբերվում է իր իսկ անմիջական մասնակցությամբ ու դերակատարությամբ 2008թ. մարտի 1-ի հայտնի, բայց, ցավոք, մեր հասարակության մի մասի կողմից մոռացված իրադարձություններին, որոնք ողբերգական ավարտ ունեցան:

Եթե կատարվածը, նկատի ունենալով նաև այն ողբերգական հետևանքները, որոնց հանգեցրեցին այդ իրադարձությունները, իր ընդհանրության մեջ գնահատենք որպես ոճրագործություն, ապա ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ այդ ոճրագործությունը կատարվել է ոչ թե այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի, այլ հենց Փաշինյանի, Լևոն Տեր- Պետրոսյանի ու նրանց բազմաթիվ քաղաքական թիմակիցների կողմից:

Ի հակառակ վերոնշյալ ճշմարտության, Նիկոլ Փաշինյանը, նրա խմբագրած «Հայկական ժամանակ» (իրականում, ըստ էության, թուրքական ժամանակ…) թերթը և Հայաստանում Արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի ազդեցության գործակալ հանդիսացող, համենայն դեպս, այդպիսի դեր կատարող բազմաթիվ այլ ԶԼՄ-ներ անցած ժամանակաընթացքում հետևողականորեն և անպատիժ շարունակելով իրենց կեղծիքների հրապարակումը և Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեղադրելով մարտի 1-ի, ինչպես նաև հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների մեջ, կարողացան հայաստանյան հասարակության ու սփյուռքի մի մասի շրջանում դիվականացնել նրանց կերպարները:

2008թ. մարտի 14-ին ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ավելի քան 2 ժամ տևած հարցազրույցի ընթացքում պատասխանելով համացանցի օգտատերերի և մեր քաղաքացիների հարցերին, առաջին անգամ հանգամանորեն անդրադարձել է մարտի 1-ի իրադարձություններին, ինչպես նաև 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում «Հոկտեմբերի 27»-ի դեպքերի հաճախակի շահարկմանը:

Քանի որ այսօր էլ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցներից ոմանց կողմից հետևողականորեն շարունակվում են Հայաստանի նախկին իշխանություններին, մասնավորապես, ՀՀ նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկելու, սևացնելու, մեղադրելու ստոր ու նենգ փորձերը, ոմանց հիշողությունը թարմացնելու նպատակով ավելորդ չենք համարում 15 տարվա հեռվից մեջբերել վերոնշյալ հարցազրույցի ընթացքում «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի դեպքերի վերաբերյալ պարոն Սարգսյանին տրված հարցերը և այդ հարցերին նրա տված պատասխանները.

Հարց.- Վերլուծելով մարտի 1-ի իրադարձությունները՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները հնարավորություն են ունեցել փրկել իրավիճակը, բայց չեն արել դա, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ցույցի կազմակերպողներին չի առաջարկվել որևէ ռացիոնալ լուծում: Կարծում եմ, առաջարկված տարբերակները՝ «Դինամո» մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ գնալ, ի սկզբանե մերժվելու էին, առավել ևս պետք է նշել, որ իշխանությունները նախապատրաստվում էին բախման, քանի որ ցերեկվա ժամերին Հանրապետության հրապարակում արդեն տեղավորվել էին զինվորականներ: Այդ ժամանակ, ի հակադրություն Ռոբերտ Քոչարյանի պնդումների, ցուցարարները դեռ չէին զինվել մետաղյա ձողերով: Հիշեցնեմ, որ նախագահը հենց այս փաստարկն օգտագործեց իշխանությունների՝ փոխզիջման չգնալն արդարացնելու համար: Ինչո՞ւ իշխանությունները, հասկանալով, որ հնարավոր է լուրջ բախում, ոչինչ չարեցին քաղաքապետարանի դիմաց հավաքված մարդկանց մեջ լարումը թուլացնելու և կոմպրոմիսներ գտնելու համար:

Պատասխան.- Իշխանությունները շատ բան են արել, եթե չասեմ՝ ամեն ինչ, այդ բախումներից խուսափելու համար, և իրականությանը չի համապատասխանում այն փաստը, որ հանրահավաքի համար առաջարկվել է միայն «Դինամո» մարզադաշտի մերձակայքը կամ կայարանամերձ հրապարակը: Դուք պետք է տեսած լինեիք վավերագրական կադրեր առ այն, որ ոստիկանությունը ցուցարարներին առաջարկեց գնալ և հանրահավաքը շարունակել Մատենադարանի մերձակա հրապարակում, բայց ոստիկանության առաջարկությունը մնաց օդում կախված, որովհետև մի մասը համաձայնեց, մյուս մասը՝ ոչ, որովհետև արդեն կար Լևոն Տեր- Պետրոսյանի խիստ ցուցումը՝ ամրապնդվել այդտեղ, դեսպանատան աչքի առաջ: Հասկանո՞ւմ եք՝ ամրապնդվել, ոչ թե մնալ այդտեղ, շարունակել ցույցը, այլ ամրապնդվել: Հենց այդ ցուցումից հետո էր, որ շուռ տրվեցին տրոլեյբուսներ, ավտոբուսներ և, այսպես ասած, բարիկադներ կառուցեցին, և ոստիկանության կոչը՝ չդիմել անօրինական գործողությունների, մարդկանց գույքն ապօրինի չբռնագրավել, պետական գույքը չփչացնել և ընդհանրապես՝ զերծ մնալ անօրինական գործողություններից, որևէ արձագանք չգտավ: Հակառակը՝ այդ բոլոր կոչերը, առաջարկությունները որոշ մարդկանց կողմից ընկալվեցին թուլության նշան, և սկսեցին ծեծել ոստիկաններին: Դուք տեսել եք վավերագրական կադրեր, թե ինչպես 40- 50 հոգով ծեծելով սպանում են ոստիկանի, երևի տեսել եք, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը դանակահարվել է միայն այն պատճառով, որ ցանկանում էր պաշտպանել անզեն ոստիկանին: Այսինքն՝ իշխանություններն ի՞նչ կարող էին անել, ոստիկանությունն էլ ի՞նչ կարող էր անել, թողնել հեռանա՞լ այդ վայրից:

Հարց.- Դուք անկեղծորեն հավատո՞ւմ եք, որ Ազատության հրապարակում նստացույցը ցրելիս ոստիկանության գտած զենքզինամթերքն, իրոք, այնտեղ է գտնվել:

Պատասխան.- Ես անկեղծորեն հավատում եմ, որ ոստիկանությանը չհաջողվեց հայտնաբերել շատ- շատ զենք և զինամթերք: Ես ոչ միայն հավատում եմ, այլև ցավում եմ, որովհետև եթե այդ զենք- զինամթերքի հիմնական մասը հայտնաբերվեր, գուցե արդեն երեկոյան և գիշերվա ընթացքում ավելի քիչ զենքեր կկրակեին մասսայական անկարգությունների ժամանակ:

 

Շարունակելի

Արմեն Ոսկանյան