Սամբիստ Արսեն Խանջյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի սամբոյի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Խանջյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

«Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը պարզապես գերազանց ելույթներ ունեցավ: Մեր մարզիկը նախ հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակիչում պարտության մատնելով Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն` հռչակվեց Եվրոպայի չեմպիոն»,- ասված է հաղորդագրությունում։