Իրանի բանակն իր տեխնիկան չի օգտագործի բարեկամ երկրների և տարածաշրջանի դեմ. ծովակալ Սայարի

Իսլամական Հանրապետության բանակի շքերթի շրջանակներում ծովակալ Հաբիբոլա Սայարին լրագրողներին ասել է, որ «ինչպես բոլոր մյուս երկրները, Իրանը նույնպես փորձել է բարելավել իր պաշտպանունակությունը», գրում է ParsToday-ը։

ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է. «Իրանն իր տեխնիկան օգտագործում է ոչ թե բարեկամ երկրների և տարածաշրջանի դեմ, այլ նրանց դեմ, ովքեր մտադիր են խախտել երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»։

ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին, երեքշաբթի օրը Թեհրանում Բանակի օրվա շքերթի շրջանակներում ասել է. «Շատ մոտ ապագայում կցուցադրվի բանակից մի նոր ուժ»:

Նա նաև հավելել է. «Ցամաքային ուժը, իր բնույթի և ինքնության կառուցվածքում վերջին մի քանի տարիների ընթացքում կատարած խորը փոփոխություններով, վերածվել է շարժական ուժի, որը հագեցած է երկարաժամկետ չորս բնութագրերով՝  հեռահար, ճշգրիտ, խելացի և համացանցային»:

Անդրադառնալով բանակում նոր տեխնիկայի ավելացմանը՝ ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարը նշել է, որ «վերջին շրջանում ցամաքային ուժերը համալրվել են  1840 տեսակի նոր տեխնիկայով, և մեր ուժերը տեղակայված են Իրանի բոլոր շրջաններում և պաշտպանում են սահմանները»: