Սիոնիստական ռեժիմի բոլոր գաղտնի հենակետերը մեր թիռախում են. Իրանի բանակի հյուսիսարևմտյան զորակայանի հրամանատար

Իրանի բանակի հյուսիսարևմտյան զորակայանի հրամանատարն ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմի բոլոր հենակետերը, նույնիսկ նրանք, որոնք գաղտնի են իրենց տեսանկյունից, մեր թիրախում են»: Այս մասին գրում է ParsToday-ը:

Բրիգադային գեներալ Ալի Հաջիլուն Բանակի օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասել է. «Այսօր բանակը առաջատար է ռազմական և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում, և մենք բացթողումներ չունենք այս ոլորտում»։

Հաջիլուն սիոնիստական ​​ռեժիմի հետ  հարևան երկրների համագործակցությունը և հարևան երկրներում ռեժիմի բազաներ ստեղծելը համարել է երկրների անտեղյակության հետևանք և ընդգծել է. «Իսլամական երկրները միմյանց համար վտանգ չեն ներկայացնում, և մուսուլմանների գիտակցության ու քաղաքական ու սոցիալական հանճարի շնորհիվ բոլորը տեղյակ են սիոնիստական ​​ռեժիմի անկման ու կործանման մասին»։

Նրա խոսքով․ «Անտեղյակ երկրները պետք է հասկանան, որ սիոնիստական ​​ռեժիմը ամենից շատ է հավատում է, որ եկել է իր ոչնչացման շրջանը։ԱՄՆ ​​և այլ հակաիսլամական երկրներ թշնամություն ստեղծելով փորձում են զենք վաճառել տարածաշրջանում: Այն երկրները, որոնք քայլեր են ձեռնարկում այս կեղծ ռեժիմի հետ համագործակցելու համար, պետք է տեղյակ լինեն, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայել ցանկացած սպառնալիքի»։