Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ, «Սեր Արցախ» բարեգործական նախագծի հեղինակ, Վեսթբրուքի (ԱՄՆ) քաղաքային խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին:

Զրուցակիցները քննարկել են շրջափակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերի և Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերի համար։