Նիկոլականների համար Ադրբեջանի դրոշն ավելի կարևոր է, քան Հայաստանի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը Ադրբեջանի դրոշը վառել և դուրս էր հանել դահլիճից, այդ քայլը հանրությանը բաժանեց երկու մասին, մի մասը՝ ողջունեց, մյուս մասը՝ քննադատեց, անդրադառնալով Արամ Նիկոլյանի քայլին՝ արդարադատության գեներալ-մայորը շեշտեց․«Այսօր թուրքական դրոշները գտնվում են ոչ միայն Հայաստանի կենտրոնում, այլև Տեղ համայնքում, Իշխանասարում, Կապանում, այսինքն՝ թուրքական դրոշները վաղուց Հայաստանի տարածքում տարածվում են, որը ապիկար իշխանությունների պլանավորված քայլերն է։ Հիմա Արամ Նիկոլյանին փորձում են վարկաբեկել, իբրև միջազգային միջոցառում  էր և պետք չէր այրել դրոշը, ո՛չ, ոչ միայն պետք էր, այլև Թուրքիայի դրոշը ևս պետք էր այրել, մարդիկ, ովքեր վատաբանում են այդ տղայի վարքագիծը, ուրեմն նիկոլապաշտ ֆեյքեր են։ Թուրքը հային հարյուրամյակներով կոտորում է և Թուրքիայի դրոշը բերել ծածանել Ցեղասպանության հուշակոթողի վրա՞, ի դեպ, ապրիլի 13-ին սկսում է, 23-ին՝ ավարտվում, հաջորդ օրը Ցեղասպանության օրն է և նրանք պլանավորված են դա արել»,-ընդգծեց Թաթուլ Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյությում