Իրանցի տեխնոլոգներին հաջողվել է մշակել հակասառեցման եղանակ մարդատար և ռազմական ինքնաթիռների համար

Իրանցի հետազոտողները նանո հավելումների միջոցով մշակել են հակասառեցման և սառցազրկման եղանակ ռազմական և մարդատար ինքնաթիռների թափքի համար:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ուղևորատար և ռազմական ինքնաթիռների հակասառեցման եղանակի նախագծի հետազոտող՝ Նասիմ Նայեբ Փաշային, անդրադառնալով Իրանում արտադրվող ինքնաթիռների հակասառեցման առավելություններին, ասել է․

«Երբ օտարերկրյա պետությունների կողմից պատրաստված փոքր քանակությամբ հակասառեցնող նյութ մնում է օդանավի թափքի վրա, թռիչքի և ցածր ջերմաստիճանի ժամանակ այն վերածվում է գելի և ժամանակի ընթացքում օդանավի մակերեսին կոռոզիա է առաջացնում, դա այն դեպքում, երբ այս նախագծում արտադրված նյութը նանոմասնիկների ավելացման պատճառով, մեծապես նվազեցնում է այս խնդրի պատճառով առաջացած կոռոզիայի չափը»։

Ինքնաթիռի թափքի անտիֆրիզը, որը հատուկ արտադրանք է և աշխարհում ընդամենը 5 արտադրող ունի, բրիտանական ընկերությունը չի տվել Իրանին, այս երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով։