Թշնամու առաջխաղացումը շարունակվում է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։

Հաղորդման հյուրն անդրադարձավ ՄԻՊ ընտրություններին, որի ժամանակ ընդդիմությունը նրա թեկնածությունն էր առաջադրել, և ասաց, որ հայցադիմում է պատրաստել ՄԻՊ ընտրության մասին ԱԺ որոշումը բողոքարկելու բովանդակությամբ։ Այդ օրվա դեպքի հանգամանքներով՝ քպ պատգամավորների խուլիգանական վարքի մասին հաղորդումն արդեն ներկայացվել է դատախազություն թե Էդգար Ղազարյանի, թե Թագուհի Թովմասյանի կողմից։ Դատախազությունից Էդգար Ղազայանին տեղեկացրել են, որ նույնաբովանդակ դիմում է ներկայացրել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Դեռևս որևէ վարույթ նախաձեռնելու մասին Էդգար Ղազարյանը տեղեկացված չէ։

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունները հինգ ապօրինի բաղադրիչ ունի։ ՄԻՊ-ն ընտրվել է օրենքի սահմանած ժամկետները խախտելով․ քպ խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է մի թեկնածու, որի անձնական հատկանիշները չեն բավարում ՄԻՊ-ի համար օրենքով և Սահմանադրությամբ սահմանված չափորոշիչներին, նա զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը ՄԻՊ ընտրություններին, հանձնաժողովի նիստն իրականացվել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով և վերջապես՝ թեև ձևականորեն պահպանվել է գաղտնի քվեարկությունը, բայց քվերակությանը մասնակցել են միայն քպ պատգամավորները, և բոլորը կողմ են եղել, ուրեմն պարզ է, թե ով ինչպես է քվեարկել։ Դա չեղավ գաղտնի քվեարկություն։ Առաջիկայում այս խախտումների հիմքով դատական հայցը կներկայացվի։

Հյուրն անդրադարձավ նաև նոր ՄԻՊ գործունեությանը, որն օրերս այցելել է ՀՀ քաղաքացուն սպանած, Սիսիանի համայնքի բնակիչներին ահաբեկած ադրբեջանցի զինծառայողներին՝ ծանոթանալու նրանց պահման պայմաններին՝ արձանագրելու արդյո՞ք մարդասիրաբար են իրենց վերաբերվում։ Էդգար Ղազարյանն ասաց, որ խայտառակություն է նրա այդ քայլը մեր պետության համար․ «Արցախում 120 հազար մարդ գերության մեջ է, մեր քաղաքացիներն են Ադրբեջանի բանտերում գերության  մեջ, զոհված զինծառայողների ծնողները բողոքում են քննչական մարմինների գործողություններից, որ յոթ ամսվա մեջ տուժող են ճանաչվել, բայց մեղադրյալ չկա, իրենց իրավունքները ոտնահարված են, ԱԺ նախագահը թքում է ՀՀ քաղաքացու վրա, մնում անպատիժ, և սա գնացել ու զբաղվում է ՀՀ քաղաքացուն սպանած ադրբեջանցու իրավունքների պաշտպանության հարցերով, երբ դա իր սահմանադրական, օրինական լիազորություններից դուրս է․․․»,- ասաց Էդգար Ղազարյանը։

ՄՀՀ-ում այս պահին էլ ընթացող ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու դեպքին անդրադանալով՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ դա ցասման դրսևորում է, դա ցույց տվեց, որ մեր հասարակությունը փորձում է նման ժեստերով ցույց տալ իրենց հակադրությունն այս իշխանությունների գործողություններին։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում