Իրանի ԻՀՊԿ-ը տեղական արտադրության հակատանկային հրթիռ է փորձարկել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը հաջողությամբ փորձարկել են տեղական արտադրության հակատանկային հրթիռը, որը ստացել է «Sadid-365» անվանումը, տեղեկացնում է Tasnim-ը։

ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի «Ջիհադի ուսումնասիրությունների և ինքնաապահովման» կազմակերպության ղեկավար Ալի Կուհեստանին տեղեկացրել է գործակալությանը, որ «Sadid-365»-ը կառավարվող հակատանկային հրթիռ է 8 կմ հեռահարությամբ, տարբեր զրահապատ մեքենաներ ոչնչացնելու համար։

«Sadid-365»-ը բարձր ճշգրտության օպտիկական կառավարման հրթիռ է, որը թիրախը խոցում է վերևից և անգամ կարող է ոչնչացնել տանկերի ակտիվ պաշտպանության համակարգը, բացատրել է նա։

Գեներալը նշել է, որ հաջորդ փուլում ԻՀՊԿ-ի մասնագետները պատրաստվում են բարելավել հրթիռը և այն հանդերձել ծալովի պոչաթևերով և կրակի կառավարման նոր համակարգով։