Իրանի ԱԳՆ-ը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել ԱՄՆ-ի կենսալաբորատորիաների գործունեության վերաբերյալ

Իրանի ԱԳՆ-ն կոչ է անում հետաքննել Ուկրաինայում և այլ երկրներում ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների մասին հաղորդագրությունները և կարծում է, որ դրանք խախտում են Վաշինգտոնի միջազգային պարտավորությունները և սպառնալիք են ներկայացնում մարդկության համար, հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների մասին հրապարակվող հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Այս գործունեությունը հակասում է ԱՄՆ միջազգային պարտավորություններին կենսաբանական զենքի արգելման կոնվենցիայի հարցում և սպառնալիք է ներկայացնում մարդկության համար: Անհրաժեշտ է անաչառ միջազգային հետաքննություն»,-գրել է Քանանին «Թվիթերի» իր էջում։