Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

«Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ: