ԵԱՀԿ գործող նախագահն այցելում է Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։

Նա հանդիպումներ է ունենալու կառավարության պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Կկայանան նաև հանդիպումներ խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների  հետ։

Այցի նպատակը ԵԱՀԿ-ի ուՎրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման, անվտանգության առկա մարտահրավերների լուծման և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղության և կայունության խթանում է։