ՌԽԿ-ը Լեռնային Ղարաբաղից դուրս է բերել ՌԴ քաղաքացիներին

Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականներն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանում, որոնք նախկինում այցելել էին Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին ասվում է ՌԽԿ-ի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։

«Միջոցառման արդյունքներով դուրս է բերվել 63 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»,- նշվում է հաղորդագրությունում։