Թուրքիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել. Չավուշօղլու

Թուրքիան անհրաժեշտ է համարում որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Մենք հանդես ենք գալիս երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին և կշարունակենք այդ հարցի շուրջ խորհրդակցությունները, նաև՝ Ռուսաստանի հետ»,-ասել է նա: