Թքածը լիզելու «արվեստը»․ ով պարտադրեց Ալեն Սիմոնյանին ներողություն խնդրել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին է։

Հաղորդման հյուրն անդրադարձավ օրերս ԱԺ նախագահի փողոցային և դատապարտելի արարքին՝ հիշեցնելով, որ մինչև այդ էլ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր ոչ կոռեկտ վարք դրսևորել, ինչի համար նրան հարկավոր էր զրկել պատգամավորական մանդատից։ Պատգամավորը վիճել, վիրավորել էր փողոցում կարտոֆիլ վաճառողին և ոտքով հարվածելով նրա կարտոֆիլի պարկերին, գցել էր գետնին։ Բայց նրա արարքը համարժեք պատասխան չստացավ, նա չպատժվեց իր արարքի համար, ինչով էլ կանաչ լույս վառվեց իշխանական պատգամավորների անբարո, փողոցային, քրեական վարքի համար։

Գևորգ Բագրատունու համար անընդունելի է, նողկալի է Ալեն Սիմոնյանի արարքը, որը երբևէ չլսված, չտեսնված բան է քաղաքակիրթ որևէ երկրում, որտեղ պաշտոնյան կնոջը ոչ այն հայացքով նայելու համար կարող է հրաժարական տալ։ Ըստ նրա՝ Ալենի ներողությունն ամենևին չի մաքրագրում նրա հանցանքը, այո՝ պատժի արժանի հանցանքը, որի համար նրա դեմ պետք է գործ հարուցվեր։ Իր ներողության տեքստի մեջ նա արժանապատվությունից է խոսում, որից անգամ գաղափար չունի։ Գևորգ Բագրատունին կասկածներ ունի, որ նիկոլականների արևմտյան տերերի սաստման հետևանքով է ծնվել նրա ներողության տեքստը։

Նրա համար ընկալելի չէ նաև խորհրդարանական ընդդիմության չեզոքությունը, որն Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հեռացնելու օրակարգ չի ստեղծում, իր բողոքի պաշտոնական ձայնը չի բարձրացնում ու չի քննադատում ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնած իշխանականի արարքը, պաշտոնի չարաշահումը։ Նաև ընդդիմությունից անկալում է, որ կդիմեն ժողովրդավարության միջազգային ինստիտուտներին՝ Ալեն Սիմոնյանի արարքին գնահատական տալու համար։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում