Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ համատեղ ծրագիր է մշակում Ղրիմ ներխուժելու համար. American Conservative

Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են Ղրիմ ներխուժման գործողություն իրականացնել ՆԱՏՕ-ի աջակցությամբ, գրում է մեկնաբան Բրեդլի Դևլինը The American Conservative-ի հոդվածում:

«Ուկրաինան հրապարակայնորեն խոսում է Ղրիմը գրավելու համար ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից մատակարարվող այլ զինատեսակների օգտագործման ծրագրերի մասին։ Դաշինքի աջակցությամբ Ռուսաստան ներխուժումը գրեթե երաշխավորված է, որը կհանգեցնի լայնածավալ պատերազմի», – ասվում է հրապարակման մեջ:

Ընդ որում,  մեկնաբանը Վլադիմիր Զելենսկու ծրագրերը Ղրիմի վերաբերյալ համարում է խելագար և անիրատեսական: