Լավ չեմ ընկալում, կրկին փորձիր․ Իսագուլյանի գործով ապօրինի վարույթների շղթան (տեսանյութ)
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և փաստաբան Աննա Ծառուկյանը։
Գառնիկ Իսագուլյանի փաստաբանն ուշագրավ փաստեր ներկայացրեց իրավական համակարգում որոշակի բացթողումների և ապօրինությունների մասին: Մասնավորապես խոսվեց այն մասին, որ Իսագուլյանի գործով Լիլիթ Մակունցի 48 մլն-ի դրվագը ըստ էության գտնվում է 4 տարբեր կառույցների վարույթներում և ըստ փաստաբանի որակման` սա իրավական «բեսպրեդել է»․
«Հարցը չի վերաբերում նույն անձի նկատմամբ տարբեր վարույթների, այլ վերաբերում է նույն դրվագով հնարավոր բոլոր մարմինները դիմելու ամենաթողությանը։ Սա դատապարտելի է միանշանակ։ Ըստ էության, գտնվում ենք քրեական դատարանում սուտ մատնության հոդվածով, միևնույն ժամանակ, երբ պարոն Իսագուլյանը եղել է կալանավայրում, Լիլիթ Մակունցը հասել է իր համար բարենպաստ արդյունքի քաղաքացիական դատարանում, նույն դրվագով այնուհետև վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, երբ մեզ հասու չի եղել, այսինքն՝ Իսագուլյանին չեն ծանուցել, նույնիսկ ծանուցման դեպքում պարոն Իսագուլյանը չի կարողանում ստանալ իր ծանուցումները, որովհետև անձնագիրը չկա, արդյունքում դատական ակտերի հարկադիր կատարման մարմինը դիմել է վարչարարության՝ ՎԻՎՕ-ի համապատասխան նախկին օրենքով, որն արդեն ուժը կորցրած է ճանաչվել, այդ գործիքակազմից օգտվելու արդյունքում, և այստեղ մի բան է տարօրինակ, որ դրանից օգտվելու պարագայում նույն հարկադիր ծառայության աշխատակիցը դիմել է նաև քրեական վարույթի նախաձեռնման, այսինքն՝ նույն դրվագի վերաբերյալ նոր քրեական գործ հարուցել։ Ի պատիվ քննիչի՝ մենք ունեցանք օբյեկտիվ քննչական գործողություն, փաստացի արձանագրենք, որ այսօր ունենք հաղթանակ՝ Լիլիթ Մակունցի դրվագով քրեական հետապնդում չհարուցվելու, որը հավասարեցված է արդարացնելուն՝ ունենք հանցակազմի բացակայության որոշում»։
Փաստաբանից հետաքրքվեցինք նաև, թե Իսագուլյանի այս բազմաթիվ գործերում և դրվագներում կա՞ն տուժողներ, որին ի պատասխան՝ Ծառուկյանը ընդգծեց, որ միայն Վլադիմիր Կարապետյանն է տուժող ճանաչվել։ Իսագուլյանի գործով սա միակ զավեշտալի և ուշագրավ փաստը չէ, և Իսագուլյանը, ներկայացնելով որոշակի այլ փաստեր, քաղաքական տեսանկյունից վերլուծեց այս ապօրինի գործողությունները։
Հյուրերի հետ անդրադարձ է կատարվել նաև պետության անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին և թուրքական փողերի ներարկման այն փաստերին, որոնց մասին խոսում են արդեն շատերը։ Խոսել ենք նաև իշխանության կարկառուն ներկայացուցիչների կողմից սեփական դիրքի չարաշահման, ամենաթողության և հանցագործության մասին։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում