Հերիք է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օպերացիան բարդեք ժողովրդի վրա ու նույն ժողովրդի ընտրությունն էլ անսխալական համարեք

ՔՊ-ն խիստ վիրավորվել է, երբ 2018-ի «թավշյա հեղափոխություն» կոչվածն անվանում են թուրք-ադրբեջանական իշխանազավթում։

Թե բա ինչպե՞ս կարելի է նման որակում տալ մի գործընթացի, որը ժողովուրդն է արել։

Նախ, որևէ «գունավոր հեղափոխության» հեղինակ ժողովուրրը լինել չի կարող։

Դրա նախաձեռնողներից մեկը ՝ Բոլթոնը, 2018-ին եկավ Հայաստան ու ձեր Նիկոլին հրահանգեց «հրաժարվել պատմական կաղապարներից», ի՞նչն էլ վերջինս սրբորեն իրագործում է։

Երկրորդ. Դեռեւս 2018-ի հուլիսին Փաշինյանի «կառուցողական գործընկեր» Ալիեւն է հայտարարել,որ Ադրբեջանն ունեցել է իր ներդրումը Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալման գործում։

Սրանից էլ լա՞վ փաստ։

Երրորդ. 2018-ի աշնանը ձեր ամենաինտելեկտուալ ու բազմափորձ ներկայացուցիչներից մեկը հայտարարեց,որ 2018-ի «հեղափոխությունը» Արցախյան շարժումից կարեւոր էր։

Չորրորդ. Հերիք է հիմարաբար թմբկահարեք՝ ժողովորդը չի կարող սխալվել անհեթեթ թեզը։

Մարդ սխալական է, ժողովուրդն էլ՝ մարդիկ են…սխալական։

Ո՞վ , ովքե՞ր են խաչել Հիսուսին։

Ո՞վ, ովքե՞ր են Հին Աթենքում մահվան դատապարտել Սոկրատին։

Ո՞վ կամ ովքե՞ր են իրենց ընտրությամբ իշխանության բերել Մուսոլինիին ու Հիտլերին։

Ժողովուրդը։

Հետեւաբար հերիք է թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող օպերացիան բարդեք ժողովրդի վրա ու նույն ժողովրդի ընտրությունն էլ անսխալական համարեք։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից