Պուտինն ի վերջո կգրավի ամբողջ Ուկրաինան․ Թրամփը կանխատեսել է Ռուսաստանի հաղթանակը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ  ընդհանուր լեզու էր գտել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Նա կարծում է, որ Վլադիմիր Պուտինին կհաջողվի գրավել Ուկրաինայի տարածքը, ինչից Թրամփը կարող էր խուսափել։

«Մենք լավ էինք Պուտինի հետ։ Եթե ես լինեի նախագահ, Պուտինը շատ ավելի լավ վիճակում կլիներ, քանի որ չէր ներխուժի Ուկրաինա»,-ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփի խոսքով՝ Պուտինը, ի վերջո, կգրավի ամբողջ Ուկրաինան։