Այս մահամերձ հիվանդին ճիշտ ախտորոշում և բուժում է հարկավոր (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը փորձագետ Արտակ Ավետիսյանն է։

Հյուրի հետ անդրադարձանք ադրբեջանական առաջխաղացմանը Հայաստանի սահմաների ուղղությամբ։ Թշնամին արդեն ամրացել ու շինարարություն է իրականացնում այդ տարածքներում, ինչը նշանակում է, որ նահանջ չի լինելու և թշնամին ամրանալու է այդ տարածքներում։ Արտակ Ավետիսյանի դիտարկմամբ՝ միայն ռազմական ուժով է հնարավոր ադրբեջանցիներին հետ մղել։ Նոյեմբերի իննի պարտությունից հետո ադրբեջանական նվաճողական գործընթացները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի կողմից գործուն արձագանքներ չկան։ Հայաստանը պետք է զսպաշապիկ լինի հակառակորդի համար։ Իսկ միջազգային կառույցների հայտարարություններն ու հորդորները ոչ մի արդյունք չեն տալու, ինչպես որ չէին տալիս Արցախյան առաջին ազատամարտին, երբ Հայաստանն էր առաջխաղացումներ գրանցում։

Խոսելով Հայաստանի պարտվողական զարգացումներին հասարակության անտարբեր վերաբերմունքի մասին՝ հաղորդման հյուրն ասաց, որ մարդկանց հինգ տարի նախապատրաստել են դրան, որ մարդիկ համակերպվեն նման զարգացումներին։ «Հինգ տարի շարունակ մենք գնում ենք այս վեկտորով, և ամեն ինչ արվել է, որպեսզի հայկական կորուստները հենց այդպես հանգիստ էլ ընդունվեն»։

Արտակ Ավետիսյանն անդրադարձավ նաև ընդդիմության ձախողումներին, թե ինչու չհաջողեցին հայրենիքի փրկության ծրագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում