Ինչքա՞ն եք դեռ դիմանալու այս նվաստացմանը
«Լեզուդ ու ականջներդ կկտրեմ», «Բերանդ փակիր ու ռադ եղիր այստեղից», «Ո՞վ ես դու, տո այ անասուն», «Էսի մատաղացու գառա»։
Այս սպառնալիքներն ու վիրավորանքները Հայաստանի Ազգային ժողովում հնչում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող Փաշինյանի գլխավորած ոհմակի ներկայացուցիչների կողմից։ Վախկոտ դավաճանները, որոնք 2020 թվականի պատերազմից հետո մի քանի շաբաթ թաքնվում էին մկան ծակում՝ վախենալով քաղաքացիների զայրույթից և դավաճանության համար արդար պատժից, այժմ այնքան են լկտիացել, որ ԱԺ-ում սպառնում ու վիրավորում են մարդկանց, և օրը ցերեկով թքում քաղաքացու երեսին։
Ինչքա՞ն եք դեռ դիմանալու այս նվաստացմանը։ Հարցն ուղղված է բոլոր նրանց, ովքեր շարունակում են տոտալ անտարբերություն ցուցաբերել Հայաստանի ներքաղաքական գործընթացների և հայկական պետության անվտանգությանը սպառնացող արտաքին սպառնալիքների նկատմամբ։ Ուշքի եկեք, ժամանակն է ազատագրել հայրենիքը հինգերորդ շարասյունից։
Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից