ՀՌՕ բանակային ավիացիան սարքերով հետախուզում է կատարել Հայաստանի լեռներում

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) բանակային ավիացիայի Ми-8МТВ-5 ռազմատրանսպորտային ուղղաթիռների և հետախուզական-հարվածային Ка-52-ների անձնակազմերը ուսումնամարտական թռիչքներ են կատարել գիշերային ժամերին (ձմռան սեզոնին)՝ Հայաստանի լեռներում կատարելով տեղանքի հետախուզում գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ։ Այս մասին տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ուղղաթիռների օդաչուները կատարել են թռիչքներ լեռնային թեքություններում, կիրճերում և հաղթահարել լեռնանցքները 1,5 հազարից 4 հազար մետր բարձրության վրա, գիշերը, բարդ տեղանքում։ ՀՌՕ-ի զինծառայողները հետախուզել են տեղանքը լեռնային կիրճերում, օրվա մութ ժամերին, կիրառել գիշերային տեսանելիության սարքեր, ցուցադրել լեռնային տեղանքում կողմնորոշվելու հմտություններ։

Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի կապի զորքերի մասնագետները Հայաստանում կառավարման դաշտային կետեր են տեղադրել և ապահովել կայուն կապ ձմռան սեզոնի համար, վերահսկիչ ստուգման շրջանակում։

Հատուկ սարքավորման օգնությամբ զինծառայողներն ապահովել են կայուն տեսակապ, պաշտպանություն խանգարումներից, իրականացրել են անխափան և հուսալի կապի ստուգում։

Բացի այդ, մասնագետները ստուգել են նորագույն սերնդի կապի և կոմուտացիոն սարքավորման միջոցները, որպեսզի դրանք գործեն անխափան բարձրլեռնային պայմաններում։ ՀՌՕ-ի զինծառայողները նաև կատարել են կառավարման դաշտային կետերի պահպանության և պաշտպանության ապահովման առաջադրանքներ։