Թուրքին կրկին հաղթելու համար մենք պետք է ունենանք հայրենասեր գերագույն գլխավոր հրամանատար

2016 թվականի այս օրը` ապրիլի 2-ին ադրբեջանական կողմը սկսեց պատերազմ` չիմանալով, որ ինքն է խնդրելու, որպեսզի դադարեցնեն պատերազմը։

Ընդամենը 4 օր տևած պատերազմն այնպես վախեցրեց Ալիևին, որ նա Ռուսաստանին խնդրեց միջնորդել` դադարեցնել պատերազմը։

2016 թվականի քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ տարիներ շարունակ կառուցած բանակը հզոր է և մարտունակ։ Պատերազմից հետո մեր բանակն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում` Սերժ Սարգսյանի շնորհիվ, որովհետև նրա ստրատեգիկ ու ճիշտ քայլերի շնորհիվ մենք ջախջախիչ պարտության մատնեցինք հակառակորդին։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք է օգտագործվել, քան այս իշխանությունները ձեռք են բերել երկու տարիների ընթացքում։ Մենք տարածաշրջանում եղել ենք միակը, որ ունեցել ենք «Ս-300» դիվիզիոններ, միակն ենք եղել, որ ունեցել ենք «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր։ Հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք է ձեռք բերվել, էլ չեմ խոսում այլ հզոր զենքերի մասին։ Եվ այս ամենը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։

Իսկ այսօր, մեր բանակը մեջքից հարված է ստացել. բայց հայ զինվորը նույն հայ զինվորն է, ով հաղթել է թուրքին, թուրքն էլ նույն թուրքն է, ով միշտ վախեցել է հայ զինվորից։

Թուրքին կրկին հաղթելու համար մենք պետք է ունենանք հայրենասեր գերագույն գլխավոր հրամանատար։

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից