Աշոտ Փաշինյանի՝ հարձակման ենթարկվելու վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդում չի ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հարձակման ենթարկելու վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդում չի ստացել։ Այս մասին հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ երեկ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել։