ՊԵԿ-ը և ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում

ՊԵԿ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության, ինչպես նաև նրան փոխկապակցված այլ անձանց հասցեներում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը հաստատել է լուրը։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ խուզարկությունները պայմանավորված են ստվերային շրջանառության մասին փոխանցված ինֆորմացիայով։