Այդ փուչիկը ադրբեջանական մեկ գործողության հետևանքով պայթեց

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Անվտանգության համակարգի գործել/չգործելը, դրա առկայություն/բացակայությունը տեսանելի է լինում ճգնաժամային իրավիճակներում:

Մինչ իշխանության տարբեր դեմքեր հասարակությանը համոզում էին, որ իրենք խորքային բարեփոխումների մեջ են, անվտանգության համակարգն այլևս մեկ տարի առաջվանը չէ, այդ փուչիկը ադրբեջանական մեկ գործողության հետևանքով պայթեց:

Իշխանությունն իր զոռբայությունը, ակտիվությունը միայն երկրի ներսում է դրսևորում` բազմաթիվ թիկնապահների և ուժայինների թիկունքից, իսկ սահմանային անվտանգության ապահովման ժամանակ կլորացրած աչքերով լուռ հետևում է ադրբեջանական ապտակներին»։