Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները Հայաստանում իրականացրել են զինծառայության անվտանգության պարապմունքներ

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զինծառայողները և ռազմակայանի քաղաքացիական անձնակազմի աշխատակիցները Հայաստանում իրականացրել են զինծառայության անվտանգության (ԶԾԱ) պահանջների ապահովման ուսումնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

Պարապմունքների ժամանակ ցուցադրվել են հաստիքային և արտահաստիքային իրավիճակներ, որոնք կարող են առաջանալ զինծառայողների ամենօրյա գործունեության ընթացքում, մասնավորապես՝ պարեկման, ներքին և կայազորային ծառայության ժամանակ, ուսումնական դասարաններում և միավորման զորադաշտերում պարապմունքների ընթացքում։

«Պարապմունքների շրջանակում իրականացվել են այս կամ այն իրավիճակի ստեղծման դեպքում զինծառայողների հնարավոր գործողությունների դինամիկ խաղարկումներ։ Լայնորեն կիրառվել են մուլտիմեդիական համակարգեր, բնական մոդելներ՝ մանեկեններ, մակետներ, պայթուցիկ նյութերի և մուլյաժի իմիտացիայի միջոցներ»,- նշվել է հաղորդագրությունում։

Ուսումնական միջոցառումը կազմակերպվել է ուսումնական պարապմունքների անվտանգության մակարդակը, դրանց արդյունավետությունը, զինծառայողների գրագիտությունը բարձրացնելու նպատակով, նշել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։